National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի հերթական նիստում քննարկել է աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ բանախոսի՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության բնագավառում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հանգամանքով: Փոփոխությունների համաձայն՝ լիազոր մարմինը կիրականացնի օրենքով սահմանված սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը, իսկ հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների համար տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը ներկայացրել է «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ բանախոսի՝ փոփոխությունների հիմնական նպատակը «Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը» (UPOV) անդամակցությունն է: Ներկայում, բույսերի նոր սորտերի պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում «Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային»: «Սելեկցիոներների կողմից բուծված սորտերը կդառնան ճանաչելի UPOV կոնվենցիայի անդամ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ կպաշտպանվեն սելեկցիոներների հեղինակային իրավունքները»,- նշել է Ա. Հարությունյանը:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին տվել է դրական եզրակացություն` ընդգրկելու ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Վաչե Տերտերյանի՝ փոփոխությունների նպատակը քաղաքացիների եւ կառուցապատողների՝ օրենքով սահմանված պարտականությունները նրանց կողմից պատշաճ կատարելու ապահովումն է, ինչպես նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովում նախագծի քննարկմանը մասնակցում էին նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները: Վերոնշյալ երկու նախագծերը նույնպես ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը, որոնք եւս կընդգրկվեն ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am